Հեքիաթից նոր կտրված երեխային ինչո՞ւ պետք է սեռական շահագործումից պաշտպանել սովորեցնենք (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»՝ (Լանզարոտեի կոնվենցիա)Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցին՝ նշեց. «Այս կոնվեցիայի առանձին դրույթների հետ կարելի է հույս կապել, որ առանձին դրույթներ կարող են նպաստել երկրում մարդու իրավունքների ավելի համակողմանի պաշտպանությանը, բայց մենք պարտավոր են զգոն լինել և ուշադիր լինել կոնվեցիայի այն դրույթներին, որոնք վտանգ են պարունակում»:

Պատգամավորը ընթերցեց կոնվենցիայից մի հոդված, որը, ըստ նրա՝ վտանգ է պարունակում. ««Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման և սեռական բռնությունների նկատմամբ վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»: Տեղյակ չենք, թե ինչ ծրագրերի և ինչ ֆինանսավորման մասին է խոսքը»,- հավելեց պատգամավորը:

«Ի՞նչ է նշանակում տարրական կրթություն ստացող, առաջինից չորրորդ դասարանները համարվում է տարրական կրթություն, հեքիաթից ու կաթից նոր կտրված այդ երեխային ուրիշ բան չունե՞նք սովորեցնելու, պետք է սեռական շահագործումից պաշտպանե՞լ սովորեցնենք»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում