Շուշին մեր հայ ռազմավարական մտքի ու միասնության հաղթանակն է (տեսանյութ)
1945 թվական` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ,
1992 թվական՝ Շուշիի ազատագրում,
1995 թվական` Արցախի պաշտպանության բանակի ստեղծում:
Այս երեք կարևոր հաղթական իրադարձությունները տեղի են ունեցել մեկ ամսում` մայիսին ու դարձել մեզ համար Եռատոն։
Իզուր չէ, որ ասում ենք` Մայիսյան եռատոնի մեջ միախառնվել են 20-րդ դարի մեր հաղթանակները, որոնք սկիզբ առան Սարդարապատից, ապա շարունակվեցին Մեծ Հայրենականում, և այդ հզոր հաղթանակները ամփոփվեցին Արցախում:
Եվ այսպես, 28 տարի առաջ` մայիսի 8-ի գիշերը, հայկական զորքը մտավ Շուշի, իսկ լուսաբացին բերդաքաղաքի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական Եռագույնը: Հայկական Շուշին ազատագրված էր:
«Մենք» հաղորդաշարի հյուրը Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիր, Առաջին դասի պետական խորհրդական, պահեստազորի գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում