ԱԺ-ում քննարկվում է «Լանզարոտի կոնվենցիան»

Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա»։ Կոնվենցիան  ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից:

Այն ստորագրել է 47 պետություն, վավերացրել և ուժի մեջ է  մտել 44-ում: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: