Դուք եռատոնը եռահարամ արեցիք

Լկտիության, աներեսության, երեսպաշտության պառադ էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը:

Դու՞ք եք խոսում բռնությունից:

Դու՞ք եք խոսում ահաբեկումից:

Դու՞ք եք խոսում սադրանքներից:

Դու՞ք եք խոսում սպառնալիքներից:

Դու՞ք եք խոսում վիրավորանքներից:

Դու՞ք եք խոսում կանանց նկատմամբ հետապնդումներից:

ԴՈՒ՞՞՞Ք:

Մոռացե՞լ եք ձեր արածները, տներ գնա՞լը, դագաղնե՞րն ու ժապավեննե՞րը, քֆուրնե՞րն ու հեռախոսազանգե՞րը: Իսկ մինչև այսօր շարունակվող հոգեբանական, իրավական տեռո՞րը:

Իսկ Մարուքյանի օրինակով մի բան կասեմ ընդամենը: Եթե ժամանակին այս ամենը դատարապարտեիք ոչ թե թաքուն, Viber-ով, կամ Whatsup-ով, այլ հրապարակավ, ուղիղ և նրանց դեմքին, գուցե այսօր այս ամենի զոհը հենց դուք չդառնայիք:

Չգիտեմ, կորոնավիրուսի «զրոյական պացիենտին» երբևէ կգտնեն թե չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի «զրոյական պացիենտի» անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Դուք եռատոնը եռահարամ արեցիք: Լկտիության, աներեսության, երեսպաշտության պառադ էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին…

Опубликовано Armen Ashotyan Пятница, 8 мая 2020 г.