Նիկոլը այլևս չի տիրապետում իրավիճակին

Օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելու նուրբ երանգը: Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առջև, ոչ թե՝ կռուտիտ, կռուտիտ մինչև վերջ:

Երկրում տեղի ունեցող վերջին տասնօրյակի և այսօր Աժ-ում տեղի ունեցած զարգացումները փաստում են, որ Նիկոլը չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին, և նրա ու ողջ իշխանությունների կողմից արվող քայլերն ընդամենն իրավիճակային որոշումներ են՝ չկա ոչ մի բովանդակային գործողություն։

Ըստ էության, կարող եմ արձանագրել, որ կա իշխանության հեռացման երկու ճանապարհ․ երբ իշխանությունն արժանապատիվ հրաժարական է տալիս, կամ երբ գործադրվում են բոլոր անընդունելի ձևերը՝ մնալու համար։ Հետևելով Նիկոլի գործողություններին՝ կարելի է ընդգծել, որ նա ակնհայտորեն ընտրել է երկրորդ ճանապարհը, այդ իսկ պատճառով օգտագործվում են մանիպուլյատիվ բոլոր հնարքները՝ համոզելու, որ ղեկավարը ժողովուրդն է։ Օրվա իշխանությունն ամենօրյա ռեժիմով անընդհատ համոզում է, որ իրենց ժողովուրդն է բերել իշխանության ու հենց ժողովուրդը միայն կարող է հեռացնել։ Պետք է արձանագրեմ, որ այդ շոուն կազմակերպելու համար ֆինանսական ահռելի ռեսուրսներ են օգտագործվում, ու դժվար թե դրանից դուրս որևէ իրական քայլ կարողանան անել։

Արձանագրենք նաև, որ այս ընթացքում մենք ականատես ենք ներքաղաքական գլխապտույտ բավական ակտիվ գործընթացների, որոնք գլխավորապես պայմանավորված են նախկին իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ գործող իշխանության նախաձեռնած ֆեյքային գրոհով ու տոտալ հակաքարոզով։ Օրվա իշխանությանը մնացել է միայն մի գործիքակազմ՝ ատելության գործիքակազմը։ Փաստացի ունենք այնպիսի իրավիճակ, որ գրեթե ամենօրյա հաճախականությամբ ականատես ենք դառնում ինչ-որ մի նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործի հարուցման կամ հետախուզում հայտարարելու դեպքերի։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլնն ու նրա թիմը գտնվում են մի տեսակ դիսկոմֆորտ փուլում, ավելին՝ նրանց գործողություններում մի առանձնահատուկ շտապողականություն է նկատվում, որն ուղեկցվում է ակնհայտ փնթի գործելաոճով։

Հ.Գ. Արժանապատվության կարևորությունը և արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները և հասարակություններն ատելության և բռնությունների (նաև՝ դրանցից բխող բացասական երևույթների) պակաս չեն ունենալու: Ըստ էության՝ ունենք այնպիսի մի իրականություն, երբ պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում երկկողմանի անհանդուրժողականությունը վերացնելու համար, որը հիմնականում դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլը այլևս չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին.Օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե…

Опубликовано Artur R Tovmasyan Пятница, 8 мая 2020 г.