Դավիթ Տոնոյանը Սասուն Միքայելյանի և Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը  մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հավելելով, որ տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն: