Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 699-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10 հազար 699-ով՝ դառնալով 187 հազար 589: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 26 հազար 608 մարդ, մահացել է 1723-ը:

Կենտրոնական շտաբի տվյալներով, վարակվածների մենօրյա աճի տեմպը կազմում է 6 տոկոս, ինչը վարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 78,9 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել: