Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 8 քաղաքացի

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերն աճել են 8-ով, ընդհանուր 623 դեպք է գրանցվել: Ընդ որում՝ ապաքինվածների թիվն ավելացել է 13-ով ու դարձել 288:

Կարանտինում 4 702 մարդ է, ստացիոնարում՝ 459: Մահացածների թիվը 9 է, ևս 3 քաղաքացի արտերկրում է վարակվել ու բուժման համար Վրաստան տեղափոխվել: