Վրաստանում ավիափոխադրումները կվերականգնվեն միայն թուրքական ավիաընկերությունների համար

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված դադարեցված ավիաչվերթները կվերսկսվեն մայիսի վերջից: Այս մասին տեղեկացնում է «Մթավարի» հեռուստաընկերությունը: Ըստ տեղեկության, արտոնություններից օգտվելու են միայն թուրքական ավիաընկերությունները: Turkish Airlines-ի կայքում արդեն վաճառվում են Թբիլիսի-Ստամբուլ և հակառակ ուղղություններով տոմսեր:

Սակայն փոխվել են անվտանգության կանոններն ուղևորների համար: Նրանք անպայման պետք է դիմակ և ձեռնոցներ կրեն, անցնելու են նաև կորոնավիրուսի արագ թեստ: Ինքնաթիռում ուղևորների քանակը նույնպես նվազել է:

Հեռուստաընկերության փոխանցմամբ, դեռևս պարզ չէ, թե երբ են վերսկսվելու վրացական ընկերությունների գործունեությունը: Տեղեկատվության համաձայն, կառավարությունը շուտով կխոսի նոր կանոնների մասին` զբոսաշրջության հետ կապված ծրագրի շրջանակներում: