Արցախում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասնել է 10-ի, որից 6-ը՝ բուժված, մեկուսացվածները՝ 16-ն են, մահվան ելքեր չկան։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ կատարվել է 316 թեստավորում։