Լեհաստանում նախագահական ընտրությունների քվեարկությունը կանցկացվեն առանց ընտրատեղամասեր գնալու՝ փոստի միջոցով

Լեհաստանի խորհրդարանն ընդունեց առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Սեյմում՝ ստորին պալատում, կայացած քվեարկության ժամանակ «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությանը հաջողվել է հավաքել անհրաժեշտ ձայներ, որպեսզի հաղթահարի նախօրեին Սենատի՝ վերին պալատի, կողմից նախագծի վրա դրված վետոն: Սենատի արգելքի դեմ և փոստի միջոցով քվեարկությունն անցկացնելու օգտին հանդես է եկել 236 պատգամավոր, որից 213-ն աջակցել է, իսկ 11-ը ձեռնպահ մնացել: Այժմ օրենքը պետք է հաստատի նախագահը: Դրանից հետո Լեհաստանում հնարավոր կլինի կազմակերպել նախագահական ընտրությունների քվեարկությունը՝ առանց ընտրատեղամասեր գնալու:

Ամեն դեպքում, նախապես պլանավորված մայիսի 10-ի ընտրությունները չեն կայանա, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ արված չեն, դրանից բացի փոստի միջոցով քվեարկություն կատարելու նախագծի ընդունումը ձգձգվեց: Նախատեսվում է, որ քվեարկությունը կկազմակերպվի հունիսին: