Դիմումները և բողոքները, որ մենք ստանում ենք Ձեր ոլորտի հետ կապված, փաստում են, որ խնդիրները լուծված չեն (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց. «Լսելով Ձեր զեկույցը՝ տպավորություն է առաջանում, որ ոլորտում գրեթե բոլոր խնդիրները լուծված են, ամեն ինչ հիանալի է, սակայն այն դիմումները, այն բողոքները, որ մենք պարբերաբար ստանում ենք տարբեր բնագավառներից Ձեր ոլորտի հետ կապված, հակառակն են փաստում: Եվ ես կուզեմ, որ Դուք մի քիչ խոսեք, թե անցած տարի ի՞նչ բացթողումներ են եղել, ինչ խնդիրներ են եղել, որ չեք կարողացել լուծել և ինչ լուծումներ են պետք, քանի որ, նայելով ընդհանուր պատկերին՝ կարելի է անցած տարին ոլորտի համար համարել որպես ձախողման տարի, քանի որ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն և դա իրականություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում