«Ստերեո ստուդիայի» կախարդող ձայնը. այսօր Ռադիոյի օրն է (տեսանյութ)

Ձայնային երանգները շատ են. Ձայն կա՝ պատերազմ է հաղթում, ձայն կա՝ վանում, խաթարում է անդորրդ, ձայն էլ կա՝ կանչում, խաղաղություն է բերում հոգուդ:

Կան մասնագիտություններ, որոնց համար ձայնը գործիք է՝ ուսուցիչ, երգիչ, դերասան, հռետոր, հաղորդավար:

Վերա Հակոբյան, Հրաչուհի Ջինանյան. այս անունների կողքին իր արժանի տեղն ունի ռադիոհաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը, որի մեղրածոր,երգ հիշեցնող ձայնի ելևէջները տարիներ շարունակ շոյել են մեր ականջները, սերունդներ կրթել ոսկեղենիկ հայերենով:

Տարիներն անցել են, սակայն խոսքարվեստին տիրապետող հաղորդավարուհին չի կորցրել իր հմայքը, գեղեցկությունը, կախարդող ձայնը, միայն թե ռադիոն նրան պինդ չպահեց, փոխվեցին արժեքները, չափորոշիչները:

Որքան սիրո խոստովանություններ է հնչել «ստերեո ստուդիայից»  նրա ձայնով:

Ափսոս, որ այսօր նրան չենք լսում ռադիոյից:

Անահիտ Նավասարդյանը երգում է, իսկ նրանք, ովքեր լսել են նրա մանկական ձայնը՝ չեն մոռանա:

Մարդուն կարելի է ճանաչել ձայնով:

Ձայնի երանգով կարելի հասկանալ մարդու տրամադրությունը:

Կեղծ ձայնն անմիջապես տարբերվում է:

Միացյալ Նահանգների և որոշ երկրների բանկերում անվտանգությունն ապահովում են ձայնի միջոցով: