Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա: