Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 11 231 մարդ

Ռուսաստանի 84 շրջաններում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 11 231 դեպք, մահացել է 88 հիվանդ, առողջացել է 2 476 մարդ: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 160-ի, մահացել է 1 625 մարդ, առողջացել է 23 803-ը: Իրականացվել է ավելի քան 4,8 միլիոն թեստավորում:

Նոր հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում` 6 703, որին հաջորդում է մերձմոսկովյան շրջանը (842) և Նիժնի Նովգորոդի շրջանը (312): Եվս 306-ը արձանագրվել է Սանկտ Պետերբուրգում, 105-ը՝ Դաղստանում և Թաթարստանում, 99-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 93-ը՝ Յամալ-Նենեցական ինքնավար շրջանում:

Նշվում է, որ դեպքերի 48,7% -ը ախտանիշներ չունեն: Նախորդ օրը գրանցվել էր 10 559 վարակման և 86 մահվան դեպքեր:

Գրեթե բոլոր երկրները տուժել են COVID-19 համաճարակից: Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվել է 3,5 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 245 հազար մարդ:

Միևնույն ժամանակ, Ջոնս Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) վիճակագրության համաձայն, արդեն հիվանդացել է 3,8 միլիոն մարդ, մահացել է 265 հազարը, առողջացել է 1,3 միլիոն հիվանդ: COVID-19-ով հայտնաբերված հիվանդների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որին հաջորդում են Իսպանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը: