Մայիսյան եռատոնի կապակցությամբ Բակո Սահակյանը պարգևատրման հրամանագրեր է ստորագրել

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ և  Արցախյան ազատամարտի վետերաններ պարգև ատրվել են պետական բարձր պարգև ներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման և  անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգև ների և  կոչումների են արժանացել պետական համակարգի և  տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ: