«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականները

Սկիզբը՝  այստեղ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ֆեյսբուքյան իր էջում շարք է սկսել, որում ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականներին:

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (1919-1998)

Գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինը հեղինակ է ավելի քան հինգ տասնյակ գրքերի և բանաստեղծական ժողովածուների: 1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ էլ վիրավորվել է։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։