Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում

Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ, ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։

Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել: Երկու տարի է՝ կամ աննախադեպ է, կամ՝ ես։

Փաշինյան, ձախողել ես ամեն բան, իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է, գոնե մի խոսիր:

Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։

Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։

Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին, որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների, ներդրումների բացակայության և քո ոչ կոմպետենտության մասին։

Հ.Հ.Գ. Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։ Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել, որ ձեզ էլ ստախոս անվանեց։

Այստեղ են ասել, ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ինքը սուտ է տարածում՝, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 6 мая 2020 г.