Փաշինյանը խուսափեց պատասխանել հստակ հարցին՝ Լավրովը ճի՞շտ էր ասել, թե ոչ (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  ԱԺ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության առնչությամբ, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային սեղանին առկա է փուլային փոխզիջումների փաստաթուղթ, որը բանակցվում է: «Սեղանին առկա՞ է նման փաստաթուղթ, թե՝ ոչ և բանակցվե՞լ է այդպիսի փաստաթուղթ, թե՝ ոչ»,- հետաքրքրվեց Տիգրան Ուրիխանյանը: Նիկոլ Փաշինյանիը նշեց. «Ես ասել եմ բազմիցս և մի քանի անգամ 2018 թ. մայիսից մինչ օրս այդ հարցին պատասխանել եմ և այսօր ևս այդ հարցին պատասխանեցի, ևս մեկ անգամ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չեմ գտնում»:

Մանրամասները՝ տեսանյութում