Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 8-ին միացված է արհեստական շնչառություն. Արսեն Թորոսյան

Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին, թե մայիսի 14-ին վերջանում է արտակարգ դրությունը, հնարավո՞ր է այն երկարացվի, նա անախարարը պատասխանել է. «Փաստ չէ, որ վերջանում է. 14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի երկարացնե՞լ, թե չէ: Նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով՝ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանվի»: