Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 10 559 հաստատված դեպք

Ռուսաստանի 82 շրջաններում մեկ օրում հաստատվել է COVID-19  կորոնավիրուսային վարակի 10 559 դեպք: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Մոսկվայում գրանցվել է 5 858 նոր դեպք,  829-ը` մերձմոսկովյան շրջանում, 312-ը` Սանկտ Պետերբուրգում: Միևնույն ժամանակ, 4 341 բուժայցելուներ հիվանդության կլինիկական դրսևորումներ չունեն: Մահացել է 86 մարդ:

Նախորդ օրը գրանցվել էր կորոնավիրուսի 10 102 դեպք: Այսպիսով, Ռուսաստանում COVID-19-ի ամբողջ ժամանակահատվածում գրանցված հիվանդների թիվը հասել է 165 929-ի, որից ավելի քան 21 հազար մարդ բուժվել է, 1 537-ը՝ մահացել: