Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային ցողիչների հերթական խմբաքանակը

«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային ցողիչների հերթական խմբաքանակը:
Ծրագրին աջակցել է առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով թվով 100 հատ (0.5 լիտրանոց) և «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն թվով 40 հատ (1 լիտրանոց) ալկոգելային սպրեյներ:
Ինչպես տեղեկացնում են նախաձեռնության պատասխանատուները, ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ըստ անհրաժեշտության: