Մեզ համար չափազանց կարևոր է հստակ գիտակցել այն փաստը, որ Ադրբեջանը երբեք չի գնա քաղաքակրթ երկխոսության, դա բացառված է

Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում արդյունքի հասնելու համար մենք պետք է հասկանանք և ընդունենք մի քանի շատ կարևոր փաստ․

  1. Ադրբեջանը երբեք ոչ մի պարագայում բանակցությունների ընթացքում չի գնա արդար և քաղաքակիրթ ձևով արցախյան հարցի լուծման:
  2. Ադրբեջանը դիտարկում է արցախյան հարցի լուծումը միայն «Մեծ Թուրան» պանթուրքական նախագծի իրագործման համար կենսական անհրաժեշտություն ունեցող տարածքի գրավման համատեքստում:
  3. Հիշեցնեմ, որ հայերի մասսայական կոտորածները իրենց իսկ պատմական հայրենիքի տարածքում սկսվել են մինչև 1915թ. Ցեղասպանությունը՝ դեռևս Աբդուլ Համիդի օրոք, որոնք իրենց տրամաբանական շարունակությունը ստացան արդեն երիտթուրքերի իշխանության ժամանակ, իսկ հետագայում էլ Թուրքիայի մասնաճյուղում՝ Ադրբեջանում:
  4. Կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկի մոտ Թուրքիայում կամ Ադրբեջանում. հայերի պլանային ոչնչացումն ու վտարումը իրենց Հայրենիքից կախված չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի ներքաղաքական վերադասավորումներից: Խորհեք մի պահ. հնագույն հայկական տարածքը՝ Նախիջևանը, լիովին դատարկվեց հայերից այն ժամանակ, երբ և՛ մենք, և՛ Ադրբեջանը մի պետության մաս էինք կազմում:

Մեզ համար չափազանց կարևոր է հստակ գիտակցել այն փաստը, որ Ադրբեջանը երբեք չի գնա քաղաքակրթ երկխոսության, դա բացառված է: Արցախյան հարցի միակ լուծումը հնարավոր է միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության փաստացի անկախ կարգավիճակի լեգիտիմացման ճանապարհով:

Շարունակելի……

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում արդյունքի հասնելու համար մենք պետք է հասկանանք և ընդունենք…

Опубликовано Arman Abovyan Вторник, 5 мая 2020 г.