Պատկերացնու՞մ եք՝ քննիչը 48 օր շարունակ հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը

Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով նորանոր ռեկորդներ է գրանցում։ Ի ապացույց նշված պնդման՝ ներկայացնում եմ Միքայել Մինասյանի գործով կատարված աբսուրդային և զավեշտալի խախտումների միայն մի մասը՝

  1. դրամական միջոցների տեղափոխումը Միքայել Մինասյանի մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար որակվել է որպես «փողերի լվացում»,
  2. 2017 թվականի հայտարարարագրում նախատեսված դրամական եկամուտների 80 տոկոսը կազմող դրամական միջոցների՝ Մինասյանի օգնականի կողմից Մինասյանի բանկային հաշվեհամարին մուտք անելը որակվել է որպես «ապօրինի հարստացում»,
  3. հայտարարագրում առկա տեխնիկական սխալի կապակցությամբ դեռևս սույն թվականի մարտի 18-ին միջնորդել եմ հարցաքննել այն ընկերության աշխատակցին, ով պատասխանատու է եղել հայտարարագիրը լրացնելու համար։ 48 օր անց, այն է՝ մայիսի 5-ին, քննիչը հրաժարվում է դատարանին տրամադրել նշված անձի ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ հարցաքննությունն ավարտված չէ։

Պատկերացնու՞մ եք՝ քննիչը 48 օր շարունակ հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը։

ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹ ՕՐ!!!

Հավատացնում եմ, որ վերոնշվածը կազմում է Միքայել Մինասյանի դեմ քննվող գործով կատարված զավեշտալի և կոպիտ խախտումների միայն 20 տոկոսը։

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն…

Опубликовано Amram Makinyan Вторник, 5 мая 2020 г.