Արտակարգ նորություն. ԱՄՆ Մինեսոտա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։

«Արտակարգ նորություն Միացյալ Նահանգներից: ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակել Արցախի Հանրապետության ճանաչման օր»,- ասված է խորհրդականի գրառման մեջ։