Ի՞նչ արժե մեր խոսքը, գործը կամ իշխանությունը, եթե պատրաստ ենք ոչնչացնել ազգային միասնականությունը (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսեց պետական քաղաքականության հստակեցման և ազգային միասնականության անհրաժեշտության մասին: «Ի՞նչ արժեք ունի մեր խոսքը, ինչ արժեք ունի մեր գործը և ինչ արժեք ունի մեր ձեռքում կենտրոնացված իշխանությունը, եթե հանուն մի բուռ արդարության պայքարի՝ մենք պատրաստ ենք լինում ցամաքեցնել մեր ներսի բարոյականությունը: Ի՞նչ արժեք ունի մեր խոսքը, գործը կամ այդ իշխանությունը, եթե կրկին այդ նույն մի բուռ արդարության պայքարի համար մենք պատրաստ ենք լինում ջլատել և ոչնչացնել ազգային միասնականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում