Մամուլի խոսնակը պատմել է Միշուստինի առողջական վիճակի մասին

Վարչապետ Միխայիլ Միշուստինը, որին անցած շաբաթ բժիշկներն ախտորոշել էին COVID-19, ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում, հայտնել է նրա խոսնակ Բորիս Բելյակովը:

«Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մնալ պետական բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության ներքո»,- ավելացրել է նա:

Վարչապետի բուժումը, Բելյակովի խոսքով, հարթ է ընթանում՝ «Առողջապահության նախարարության կողմից այս հիվանդությունը բուժելու համար առաջարկված դեղամիջոցների օգտագործմամբ»: Բացի դրանից, Միշուստինը հեռախոսով ակտիվորեն կապի մեջ է իր գործընկերների հետ: