ԵԱՀԿ-ում տարածվել է «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էին ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին»:

Հիշեցնենք, Արցախի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնա նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ: