Արցախի շրջաններում սերմերի տրամադրման գործընթացը ներկայումս իրականացվում է՝ բացառությամբ Ասկերանի շրջանի

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է, որ ս/թ մայիսի վերջին ավարտվում է գարնանացան մշակաբույսերի մշակության զարգացման ծրագրի շրջանակներում համապատասխան սերմերի տրամադրման գործընթացը:
Տեղեկացնում ենք նաև, որ, ելնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և Հանրապետության տարածքում հակահամաճարակային կայուն վիճակի պահպանման անհրաժեշտությունից, քաղաքացիների շփման շրջանակները սահմանափակելու նպատակով, եգիպտացորենից բացի մյուս բոլոր սերմերի տրամադրման գործընթացը ներկայումս իրականացվում է շրջաններում՝ բացառությամբ Ասկերանի շրջանի:
Լրացուցիչ տեղեկությունների ու պայմանների մասին հողօգտագործողները կարող են իրազեկվել՝ զանգահարելով ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ՝ 95-90-66 հեռախոսահամարով: