Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 604 է

Վրաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 604: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 11 նոր դեպք:

Կարանտինի ռեժիմում է 4 887, հատուկ վերահսկողության ներքո է 500 մարդ:

Աճել է նաև առողջացածների թիվը: 604 վարակակիրներից 240-ն ապաքինվել է, արձանագրվել է 9 մահ: Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 3 հիվանդ: