Կիչան և Քոլատակ համայնքներում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և սալապատման աշխատանքներ

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտակերտի շրջանի Կիչան և Քոլատակ համայնքներում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և սալապատման աշխատանքներ:

Այս մասին, «Արցախպրես»-ի  տեղեկացմամբ,  ասել է շինաշխատանքներն իրականացնող ‹‹Ջրաբերդշին›› ՓԲ ընկերության տնօրեն Գարիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը մեկնարկել է ապրիլից:

«Կիչանում իրականացվելու է 1320 քմ, իսկ Քոլատակ համայնքում 1430 քմ ճանապարհների սալապատում, ինչպես նաև իրականացվելու է հենապատերի կառուցում: Գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում էին. անձրևների ժամանակ որոշ տեղեր դառնում էին դժվարանցանելի: Աշխատանքները, որոնք նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ 2 ամսից, համայնքների բնակիչների, ինչպես նաև վարորդների համար կստեղծեն հարմարավետ պայմաններ և որոշակիորեն կթեթևացնենք նրանց խնդիրները»,-մասնավորապես ասել է Գ. Հարությունյանը:

Լուսանկարը` «Ջրաբերդ» պաշտոնաթերթի