Արդյո՞ք քննիչը պատշաճ կերպով կատարել է Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք կարելու վերաբերյալ վարչապետի կողմից տրված հրաման-կարգադրությունը

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐ

  1. Դիցուք քաղաքացի Պետրոս Պետրոսյանը 2017 թվականի ընթացքում ունեցել է 1.000 (մեկ հազար) ԱՄՆ դոլար եկամուտ։
  2. Նշված 1.000 (մեկ հազար) ԱՄՆ դոլարը գոյացել է Պետրոս Պետրոսյանին դեռևս 2008 թվականից պատկանող երկու ընկերությունների բաժնեմասերի առնչությամբ 2017 թվականին կնքված երկու գործարքից։
  3. Նշված երկու գործարքները կնքվել են այլ ֆիզիկական անձանց հետ, իսկ դրանցով վճարումները կատարվել են 2017 թվականին՝ կանխիկ և մաս առ մաս։
  4. Գործարքները և դրանցով ստացված եկամուտները պատշաճ կերպով հայտարարագրվել են Պետրոս Պետրոսյանի 2017 թվականի հայտարարագրում։
  5. 2017 թվականի և 2018 թվականի ընթացքում բանկային լիազորագրի հիման վրա Պետրոս Պետրոսյանի օգնականը և հաշվապահը նշված 1.000 (մեկ հազար) ԱՄՆ դոլարի մի մասը՝ 800 (ութ հարյուր) ԱՄՆ դոլար, մուտք են անում Պետրոս Պետրոսյանի բանկային հաշվեհամարին, ապա Պետրոս Պետրոսյանը նշված դրամական միջոցներն ուղարկում է Իտալիայում գտնվող իր հաշվեհամարին։
  6. Պետրոս Պետրոսյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերի միջև չկա որևէ հակասություն։

ԱՐԱՐՔԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐԱԿՈՒՄ

Նշված փաստերի հիման վրա քննիչը Պետրոս Պետրոսյանին առաջադրում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեղադրանք։

ՀԱՐՑ

Արդյո՞ք քննիչը պատշաճ կերպով կատարել է Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք կարելու վերաբերյալ վարչապետի կողմից տրված հրաման-կարգադրությունը։

Հ.Գ. 1. Բոլոր համընկնումները պատահական են։

Հ.Գ. 2. Հարցի պատասխանը խնդրում եմ նշել սույն հրապարակման մեկնաբանություններում:

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐ 1. Դիցուք քաղաքացի Պետրոս Պետրոսյանը 2017 թվականի ընթացքում ունեցել է 1.000 (մեկ հազար) ԱՄՆ դոլար…

Опубликовано Amram Makinyan Вторник, 5 мая 2020 г.