Իմունիտետը ամրապնդելու միակ միջոցը. բժիշկ Կոմարովսկու դեղատոմսը

Անհնար է ամրապնդել իմունային համակարգը՝ բազմոցի վրա նստելով և որոշ հաբեր կուլ տալով: Միակ միջոցը որոշակի պայմաններ կատարելն է, որոնք բժիշկ Եվգենի Կոմարովսկին թվարկել է ինստագրամյան իր էջում:

«Իմունիտետի ամրապնդումը նշանակում է ֆիզիկական ակտիվություն, սննդի մեջ վնասակար մթերքների, շաքարի մեծ քանակության  բացակայություն, ավելորդ քաշի պակաս, սթրեսի, ստերիլության բացակայություն, քանի որ մեր իմունային պաշտպանությունը մշտապես պետք է առնչվի մանրէների հետ, կանոնավոր դրական հույզեր, կանոնավոր սեքս: Այս ամենը բնական է մարդու համար, գումարած մաքուր օդը: Ահա հենց սրանք են ուժեղացնում  իմունիտետը», – բացատրեել է բժիշկը:

Նա խոստովանել է, որ մարդիկ միշտ չէ, որ ուզում են սպորտով զբաղվել, հետևել սննդակարգին և  շրջապատին չարությամբ չվերաբերվել:

Կոմարովսկին նաև հավելել է, որ ոմանք կարծում են, թե կարող են պահպանել առողջությունը և ամրապնդել իմունիտետը`ոչինչ չձեռնարկելով, այլ պարզապես «կախարդական հաբեր» ընդունելով, բայց իրականում դա այդպես չէ: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ չարագործները կարող են այդ գաղափարի վրա գումար աշխատել:

Ավելի վաղ բժիշկը նախազգուշացրել էր, որ հակաբիոտիկները չպետք է օգտագործվեն կորոնավիրուսային վարակը կանխելու համար: