«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները պարգևատրվել են արծաթե պատվոգրերով

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քաղաքացիների նախաձեռնությամբ բժիշկները պարգևատրվել են արծաթե պատվոգրերով:

«Երբ բժշկի աշխատանքը գնահատվում է անշահախնդրորեն:

Քաղաքացի Հովհաննես Հունանյանի և իր ընկերների նախաձեռնությունն է:

Նրանք մեր մասնագետների համար պատրաստել էին արծաթե պատվոգրեր, որոնք հանձնվեցին հենց իր կողմից»,-գրված է կլինիկայի ֆեյսբուքյան էջում։