Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 102 դեպք

Ռուսաստանի 83 շրջաններում մեկ օրում հաստատվել է COVID-19  կորոնավիրուսային վարակի 10 102 դեպք: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5 714), մերձմոսկովյան շրջանում (822), Սանկտ Պետերբուրգում (226) և Նիժնի Նովգորոդի մարզում (174): Միևնույն ժամանակ, 4 961 բուժայցելու (49,1 տոկոս) հիվանդության կլինիկական դրսևորումներ չունեն: Մահացել է 95 մարդ:

Նախորդ օրը գրանցվել էր 10 581 նոր դեպք: Այսպիսով, երկրորդ օրը անընդմեջ կորոնավիրուսային վարակի դեպքերը կրճատվել է:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է COVID-19 ունեցող 155 370 հիվանդ, որից 19 865-ը առողջացել են, 1451-ը՝ մահացել: