ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայող ամուսինները ծառայության են անցել նույն զորամասում

Պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու հարցում։ Այս մասին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի սեպտեմբերին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով իրեն տեղափոխել են ծառայության այլ զորամաս, սակայն կնոջը չեն տեղափոխել: Արդյունքում, իր և կնոջ ծառայության վայրերի միջև հեռավորության պատճառով չի կարողանում տեսակցել ընտանիքին:

Մարդու իրավունքների պաշտպանը ամուսինների ծառայությունը նույն զորամասում ապահովելու առաջարկով գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարությունից։ Համագործակցության արդյունքում որոշում է կայացվել ամուսինների ծառայությունը կազմակերպել նույն զորամասում: