Իրանը և նրա դաշնակիցները վճռականորեն հետ են մղել ԱՄՆ-ի և Իսրայելի ոտնձգությունները

Ըստ երևույթին, մինչև 2020 թ. հոկտեմբերը աշխարհը ականատես կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստան-Իրան ռազմավարական դուետի հարաբերությունների որոշակի հանգուցալուծման։ Սա բխում է բազմաթիվ փաստերից, բայց մեր ենթադրության գլխավոր հիմքը այս տարվա ապրիլի վերջին տեղի ունեցած իրադարձություններն են: Ինչպես և Դոնալդ Թրամփի նախագահության նախորդ տարիներին, հիմնական սյուժեն ծավալվում է 2015 թ. ամռանը ստորագրված և որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (JCPOA) հայտնի՝ Արևմուտքի և Իրանի միջև «միջուկային գործարքի» շուրջ։ Նախ ապրիլի 27-ի ԱՄՆ հանդես է եկել որոշակի (առայժմ անհայտ) նախաձեռնություններով: Ինչպես գրել է «Նյու Յորք թայմս» ամերիկյան ազդեցիկ թերթը՝ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իբր ներկայացրել է «նոր ծրագիր», որի համաձայն՝ իրանական միջուկային գործարքը ստորագրած ԱՄՆ-ը շարունակում է մնալ համաձայնագրի կողմ: Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ «նոր ծրագրում» ներառվեն նաև «նոր պարտավորություններ» Իրանի համար, որոնք ոչ մի կերպ կապված չեն միջուկային ոլորտի հետ: «Նյու Յորք թայմսը» հայտնել է, որ Միացյալ Նահանգները պնդելու են նաև երկարաձգել Իրանին զենք մատակարարելու էմբարգոն, որը լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

Երևակայելու կարիք չկա. ԱՄՆ-ը, Իսրայելի և սիոնիստների թելադրանքով, ցանկանում է գրեթե ամբողջությամբ զինաթափել Իրանին: Եվ 2010 թվականից սկսած իրանական զորքերը, հավանաբար արդեն ավելի քան երեք հարյուր անգամ ցույց են տվել իրենց տեղը լկտի իսրայելցիներին և ամերիկացիներին: Բայց այժմ ամերիկա-իսրայելական ֆաշիստներին իրենց տեղն է ցույց տալիս Իրանի հետ մեկտեղ նաև՝ Ռուսաստանը: Սա ներկայիս ժամանակի գլխավոր և հետաքրքիր առեղծվածն է: Այս հանգամանքը հուշում է այն, որ Իրանի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունները ոչ միայն կիսվում են տեղեկատվությամբ. նրանք համատեղ գործողություններ են իրականացնում և լիովին փոխազդում են, ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն Իրաքին կամ Սիրիային:

Ահա անուղղակի ապացույցները. արդեն ապրիլի 27-ին Վիեննայում միջազգային կազմակերպությունների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կտրուկ և կտրականապես հայտարարել է, որ «երկիրը, որը պաշտոնապես դադարեցրել է իր մասնակցությունը իրանական գործարքին [այսինքն՝ ԱՄՆ-ը] չի կարող մնալ դրա մասնակիցը»։ Նա հստակ պարզաբանել է Վաշինգտոնին. «Բանաձևի 10-րդ կետը [ՄԱԿ ԱԽ 2231 Բանաձև] չեղարկվել է պայմանագիրը լքելու ձեր իսկ  որոշմամբ: Սա հին պատմության կրկնությունն է, որը պտուղներ չի տվել: Առավելագույն ճնշման քաղաքականությունը ավելի ու ավելի է վատթարացնում իրավիճակը բոլոր կողմերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար: Դասեր քաղելու փոխարեն, որոշ մարդիկ հորդորում են կրկնապատկել այն, ինչը արդեն դարձել է մեծ ռազմավարական սխալ»: Ինչպես հաղորդել է իրանական IRNA գործակալությունը՝ Ուլյանովն այդպիսով մերժել է Փոմպեոյի անհիմն պնդումներն ու հավակնությունները: Եվ պարզ է, որ Ուլյանովը բարձրաձայնել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մոտեցումը, ոչ թե անձնական կարծիք հայտնել:

Իսկ 2020-ի ապրիլի 28-ին Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են տարածաշրջանային բոլոր վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Աֆղանստանում ներքաղաքական փոխըմբռնման հասնելու եղանակները, ամերիկյան կենսալաբորատորիաների իրավիճակը Իրանին և Ռուսաստանին սահմանակից երկրներում և այլն: IRNA գործակալության նույնիսկ այս համառոտ զեկույցներից յուրաքանչյուր անձ պետք է հասկանա, որ Զարիֆի և Լավրովի «նշանակետում» են հայտնվել և Անդրկովկասը (հետևաբար՝ նաև Հայաստանը), և Միջին Ասիան: Ինչ վերաբերում է Փոմպեոյի կողմից հնչեցրած ԱՄՆ-ի «նախաձեռնությանը», ապա Զարիֆը և Լավրովը միաձայն հայտարարել են, որ JCPOA-ի համար ԱՄՆ նոր ծրագիրը մերժվում է՝ որպես ոչ շահավետ և անհեթեթ: Այնուհետև Իրանի հետ համաձայնեցված նույն կարծիքը հայտնել է նաև Չինաստանը: Եկեք փորձենք համառոտ հասկանալ, թե ինչ է դա նշանակում: Նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարի մեջ մտած Թրամփին լուրջ հաղթանակ է պետք միջազգային ասպարեզում, մինչդեռ նա անընդհատ պարտություններ է կրում: Եվ ահա, նախքան Փոմպեոն բարձրաձայնել է հստակորեն Իսրայելի կողմից կազմված Իրանի հանձնման պայմանները, տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ը ստիպված է բանակցություններ սկսել Իրաքի կառավարության հետ՝ այս երկրից ամերիկյան զորքերը անվտանգ դուրս բերելու պայմանների շուրջ: Եվ բոլորը հասկանում են, որ հաջորդը ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելն է և այլն: Այդ պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձել է Մերձավոր Արևելքից «սլաքներն ուղղել» դեպի Իրանի հետ «միջուկային գործարքի» թեման: Սակայն Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի կատեգորիկ պատասխանները խոսում են այն մասին, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մտադիր չեն որևէ բանով «օգնել» ոչ անձամբ Թրամփին, ոչ ԱՄՆ-ին և Իսրայելին ընդհանուր առմամբ: Շարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը:

Սերգեյ Շաքարյանց