Երևանի երկնքում ՍՈՒ 30 ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացնում Մայիսի 9-ին ընդառաջ (տեսանյութ)

Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար։

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լինելու է օդային շքերթ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

«Քանի որ համաճարակային իրավիճակի պատճառով այլ միջացառումներ չեն նախատեսվում, լինելու է օդային շքերթ, և այսօր իրականացվում են նախապատրաստական թռիչքներ։ Օդային շքերը կազմակերպվում է հայ և ռուս օդաչուների մասնակցությամբե»,- ասաել է Ստեփանյանը։

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ ներգրավված են լինելու մայիսի 9-ի օդային շքերթին մասնակցելու համար։

Տեսանյութը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Понедельник, 4 мая 2020 г.