Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 10 581 են

Ռուսաստանի 82 շրջաններում մեկ օրում հաստատվել է COVID-19  կորոնավիրուսային վարակի 10 581 դեպք: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում`5 795, մերձմոսկովյան շրջանում` 803, Սանկտ Պետերբուրգում`317 և Մուրմանսկի շրջանում` 280: Պարզվում է, որ նոր վարակված մարդկանցից 5352-ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չունեն: Մահացել է 76 հիվանդ:

Նախորդ օրը գրանցվել էր 10 633 նոր դեպք: Այսպիսով, Ռուսաստանում ընդհանուր առմամբ COVID-19 ախտորոշվել է 145 286 մարդու մոտ, որոնցից 1356-ը մահացել են, իսկ 18095-ը՝ առողջացել: