Այսպիսի ընտանիքներին պետությունն ուղղակի պարտավոր է «գլխի վրա ման տալ»

Այսօր շրջում էի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, հանդիպումներ էի ունենում մարդկանց հետ։

Ունեցա բազմաթիվ զրույցներ, մարդիկ կիսվեցին իրենց խնդիներով, մտահոգություներով, բայց հիմա ուզում եմ պատմել մի ընտանիքի մասին, որտեղ տասներկու երեխա ունեն։

Տասներկու երեխա, պատկերացնո՞ւմ եք։

Իրականում շատ ամուր և լավ ընտանիք էր։

Այսպիսի ընտանիքներին պետությունն ուղղակի պարտավոր է, ժողովրդական լեզվով ասած՝ «գլխի վրա ման տալ», բայց արի ու տես, որ դա այդպես չէ։

Գիտե՞ք, որքան նպաստ է ստանում տասնեկու երեխա ունեցող ընտանիքը։

Չեք հավատա, բայց ամսական 8000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար, այսինքն՝ ընդհամենը՝ հարուր հազար դրամի չափ։

Իսկ եթե այս ամենին գումարենք, որ ընտանիքն ապրում է վարձով, ապա եզրակացություները թողնում եմ ձեզ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր շրջում էի՝ Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանով՝ հանդիպումներ էի ունենում մարդկանց հետ։Ունեցա բազմաթիվ զրույցներ,…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 3 мая 2020 г.