Կորոնավիրուսի տարածման վերջին տվյալներն աշխարհում. Worldometer

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 421 266-ի: Մահվան դեպքերը 240 222 են: Worldometers կայքի տվյալներով, աճում է նաև ապաքինվածների թիվը: Փաստացի բուժվել է 1 093 091 հիվանդ:

Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այս երկրում վարակվածների թիվը գերազանցում է 1 միլիոն 131 հազարը: Կա ավելի քան 65 հազար մահվան դեպք: Ապաքինվել է մոտ 162 հազարը:

ԱՄՆ-ին հաջորդում է Իսպանիան՝ մոտ 243 հազար վարակվածներով: Այս երկրում մահացել է ավելի քան 24 հազար հիվանդ: Բուժվածների թիվը գերազանցում է 142 հազարը:

Մահացության ցուցանիշով Իտալիան երկրորդ տեղում է՝ ընդհանուր առմամբ, ավելի քան 28 հազար մահ: Վարակվել են մոտ 207,4 հազարը:

Մեծ Բրիտանիան նույնպես առաջատարների շարքում է: Այստեղ կա ավելի քան 177 հազար վարակակիր: Մահացության ցուցանիշը բարձր է՝ ավելի քան 27 500:

Վարակվածների թվով հինգերորդը Ֆրանսիան է: Եվրոպական այս երկրում վարակված են ավելի քան 167 հազարը, մահացածների թիվը գերազանցում է 24 500-ը:

Հաջորդում է Գերմանիան: Վարակակիրների թիվը կազմում է 164 077 հազար: Մահացածները համեմատաբար քիչ են: Շատ են ապաքինվածները՝ 129 հազար:

Ապա հաջորդում են Ռուսաստանը և Թուրքիան, վարակակիրների թիվը, համապատասխանաբար, 124 054 հազար և 122 392 հազար է: