2000 տարեկան հայ թատրոնը (մաս VI)

Սկիզբը՝ այստեղ

Գուսանները, վարձակները, ինչպես նաև միմոսները ունեին ոչ միայն թշամիներ, այլև բարեկամներ:

Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ բարեկամներ կային աշխարհականների, հայ եպիսկոպոսների մեջ, ովքեր սիրում էին կատակերգություն, բայց անուններ չի հրապարակում:

Հայտնի է, որ Էֆեսից  (Բյուզանդիա) եպիսկոպոսը և Ալեքսանդրիայի կաթողիկոս Դիոսկուրը բարեհաճ էին միմոսների հանդեպ:

Խորենացին և իր ընկերները կրթություն էին ստացել Ալեքսանդրիայում:

Հենց այստեղ է նա կատարյալ տիրապետում հունարենին, ուսումնասիրում հռետորաբանություն, հունական փիլիսոփայութուն, քերականություն, գրականություն, դիցաբանություն:

Նա ծանոթ էր Եվրիպիդեսի, Մենանդրեսի դասական դրամատուրգիային և անշուշտ  միմոսներին:

Ամենևին էլ զարմանալի չէ, որ Խորենացին օգտվել է իր նախորդների աշխատություններից:

Նա պատմության մեջ ընդմիշտ մնաց քերթողահայր անունով:

Քերթող նշանակում է՝ արարող, կերտող, փիլիսոփա, պոետ, հռետոր, լեզվագետ:

Այն ժամանակների համար վերը նշված գիտությունները կազմել են գիտության ամբողջական մաս և միջնադարյան Հայաստանոմ նրանց տիրապետողներին կոչել են քերթողներ:

Մանուկ Աբեղյանը կետ առ կետ վերլուծում է Խորենացու «Հայոց պատմությունը» նվիրված Տիգրան Երկրորդին, և գալիս է այն եզրահանգման, որ Տիգրանի պատմության մեջ ամբողջովին պահպանվել են «Գիրք պիտոյից»-ի կանոնները, ընդ որում նույն հերթականությամբ:

Աբեղյանի այս նուրբ դիտարկումը ուղղորդում է այն մտքին, որ անհրաժեշտ է «Գիրք պիտոյից»-ում և և Խորենացու «Հայոց պատմություն»-ում թատրոնի մասին նյութերը վերլուծել նույն տեսանկյունից:

Ինչպես հայտնի է, Խորենացին միշտ է անդրադարձել վարձակներին, կատակներին, ձայնարկներին:

Ավելին, նա հայ մնջախաղի թատրոնի դերասանուհի Նազինիկի մասին ասել է. «Երգում էր ձեռքերով»,- ինչն էլ վկայում է հիացմունքն առ մնջախաղային արվեստ:

Այսպես երբեք չէր կարող խոսել Մանդակունին իր ճառերում, որտեղ վարձակները «անօրեն սատանայական թատրոնի» դերասաններ էին:

Միչև խոր ծերություն Խորենացին մնաց վարդապետ և միայն մահից առաջ շնորհվեց եպիսկոպոսի կարգ:

Կարճ ժամանակ հոգևորականները հաշտվեցին նրա հայացքների հետ:

Խորենացին իր «Հայոց պատմություն» վեպի վերջաբանում բարձր հոգևորականն դասի իր հակառակորդներին պատասխանում է. «Հոգևորականները երեսպաշտ են, փառասեր, իրենց ավելի են սիրում, քան Աստծուն, եպիսկոպոսները գոռոզ են՝ ակված քննադատելու ուրիշներին, ծույլ են, ատում են գիտությունը»:

Մեռնելուց հետո անգամ Խորենացու հետ հաշիվ էին մաքրում:

Բազմաչարչար Խորենացու ոսկորները հանել էին գերեզմանից և նետել գետը:

Ղազար Փարպեցին, որը հայտնել է Խորենացու մասին այս մանրամասները, իր տխուր վեպն ավարտում է հետևյալ խոսքերով. «Քիչ էր, որ չթուլացող հետապնդումներից նրա հակառակորդները գերեզման հասցրին նրան, հիմա էլ շարունակում են ատելությունը և շարունակում են պայքարը մեռած մարդու դեմ»:

«Հայոց պատմություն», «Գիրք պիտոյից». այս երկու աշխտությունների համադրումը կրկին վկայում է թատրոնի դերի մասին:

Շարունակելի

Սիրանույշ Եղիազարյան