Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9623 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով 124 054-ի, մեկ օրում ավելացել է 9 623-ով, որոնցից մոտ 47%-ը՝ առանց ախտանիշների: Այս մասին լրագրողներին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

«Ռուսաստանի 83 մարզերում անցած օրվա ընթացքում հաստատվել են COVID-19  կորոնավիրուսային վարակի  9 623 դեպք, այդ թվում` 4488-ը (46,6%) առանց կլինիկական դրսևորումների»,- նշվում է զեկույցում:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի 85 մարզերում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 124 054 դեպք (+ 8.4%):