Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից. Աղասի Ենոքյան

Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ կան նաև այսպիսի հարցեր։

Կան նաև մի շարք այլ հարցեր, որոնց մասին հանրությունը նույնպես պետք է իմանա․

– Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից:

– Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրաչի սիգարետները իսկի էլ Հրաչինը չեն, այլ նրա շատ մոտիկ բարեկամինը:

– Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք ու չգիտեք, որ ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռի վրա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան և նույն օրը ձեր մաքսանենգության մասին տեղյակ կլինեն Լուբյանկայում ու նաև Կրեմլում։

– Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք, որ չեք հասկանում, թե ԱԻՆ-ի ինքնաթիռը պարզապես ծուղակ է, և այս մակարդակի կոմպրոմատը կարող է օգտագործվի ինդհուպ մինչև ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել ստիպելը։

– Իսկ կարո՞ղ է այնքան ագահ եք, որ ձեր հանցավոր գործարքների համար պատրաստ եք վտանգել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ…

Опубликовано Aghasi Yenokyan Пятница, 1 мая 2020 г.