Կառավարության առաջարկած բոլոր ծրագրերն ու նախագծերն արդեն ապացուցել են ոչ լիարժեք արդյունավետությունը

Եվ դարձյալ խնդիրների մասին, որոնք չեն լուծվում, ավելի ճիշտ «կիսատ-պռատ են» լուծվում: Տպավորություն է, որ այն գործիքները, որոնք գլոբալ լուծումների հնարավորություն են տալիս, համառորեն անտեսվում են: Տեսեք, ես հաճախ եմ գրել, որ անհրաժեշտ է հանել ԴԱՀԿ կողմից դրված կալանքը քաղաքացիների հաշիվներից․ խոսքն առնվազն կես միլիոն դրամի արգելանքների մասին է, դրանով իսկ մարդկանց հնարավորություն կտրվի օգտվել իրենց միջոցներից՝ առօրյա ծախսերը հոգալու նպատակով, միևնույն ժամանակ չծանրաբեռնելով բյուջեն: Կամ կոմունալ ծախսերի սուբսիդավորումը, ինչո՞ւ գլոբալ չսուբսիդավորել այդ ծառայությունների դիմաց պարտքերը երկու ամսվա համար՝ առանց բաժանելու մարդկանց խմբերի և ենթախմբերի, ընդ որում չարաշահումից խուսափելու համար օգտագործման բարձր շեմ սահմանելով (օրինակ, մինչև 150000 դրամ): Կառավարության առաջարկած բոլոր ծրագրերն ու նախագծերն արդեն ապացուցել են ոչ լիարժեք արդյունավետությունը, այսինքն՝ ստացվում է, որ միայն գլոբալ լուծումները կարող են փրկել իրավիճակը: Ես չեմ չափազանցնում, երկրում վիճակը կրիտիկական է, և պետք է ձեռնարկվեն անհապաղ տնտեսական և սոցիալական խնդիրները իրապես լուծող քայլեր:

Ի վերջո, եթե պետությունը որոշում է կայացնում արտակարգ դրություն հայտարարելու մասին, ապա հենց պետությունն էլ պարտավոր է լուծել քաղաքացիների խնդիրները, սա և՛ տրամաբանական է, և՛ արդար:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Եվ դարձյալ խնդիրների մասին, որոնք չեն լուծվում, ավելի ճիշտ "կիսատպռատ են"լուծվում: Տպավորություն է, որ այն…

Опубликовано Arman Abovyan Пятница, 1 мая 2020 г.