Համաշխարհային ճարտարապետության լուսանկարչության մրցույթի լավագույն պատկերները` հրաշագեղ կամուրջներից մինչև հեքիաթային ամրոցներ ու առասպելական հուշարձաններ (լուսանկարներ)

Լուսանկարների Agora հավելվածի կողմից անցկացվող Architecture 2020 համաշխարահային ճարտարապետության լուսանկարչական մրցույթին աշխարհի ավելի քան 50 երկրներից ուղարկվել է 10 367 լուսանկար։ Մրցույթի կազմակերպիչներն ընտրել են 50 լավագույնները։

«Architecture 2020-ը գեղեցիկի ցուցադրությունն է․դա  քաոսի և կարգուկանոնի, բնականի և արհեստականի, նյութի և դատարկության տարբերակում է»,- ասել է Agora-ի գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Օկտավի Ռոյոն։

Վիետնամի և Բրիստոլի գեղեցիկ կամուրջների պատկերներ, Չինաստանի և Իսպանիայի անհավատալի քաղաքային պատկերներ, Իտալիայի և Գերմանիայի հեքիաթային ամրոցների լուսանկարներ… Հաղթող է ճանաչվել Վիետնամի Ոսկե կամրջի լուսանկարը:

Daily Mail ներկայացնում է Architecture 2020-ի լավագույն լուսանկարները: