ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել է

Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Վարչապետը  ինքնամեկուսացել է, նա հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակում է իր աշխատանքը: Նա շեշտել է, որ կապի մեջ է լինելու կառավարության անդամների հետ հեռախոսով և տեսակապով:

Միշուստինը նաև տեղեկացրել է, որ առաջարկել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելուսովին  իրականացնել վարչապետի գործառույթները:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Միշուստինը ակտիվորեն կմասնակցի քաղաքացիներին և տնտեսությանը սատարելու աշխատանքներին, ինչպես նաև վստահեցրել է, որ այս ոլորտում առանց վարչապետի մասնակցության չի ընդունվի վերջնական որոշումներ: