Իրանում կորոնավիրուսով վարակված 2 899 մարդ ծանր վիճակում է

Իրանում կորոնավիրուսի մայիսի 1-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1006-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 95 646: Մահացածների թիվն ավելացել է 63-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 6 091 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2 899 անձ:

Իրանում մեկ օրում ապաքինվել է 1 215 հիվանդ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 76 318 մարդ:

Մինչև այժմ թեստավորվել է 475 023 անձ: