Տիմոշենկոն Ուկրաինան համեմատել է խորտակվող «Տիտանիկի» հետ

Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական կառավարության գործողությունները կապված չեն երկրում իրավիճակի բարելավման հետ, և Ուկրաինան համեմատել է «Տիտանիկի» հետ: Այս մասին քաղաքական գործիչը պատմեել Գերագույն ռադայի խմբակցությունների խորհրդի նիստի ժամանակ:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք գտնվում ենք «Տիտանիկի» վրա, որը գրեթե խորտակված է, կահույք ենք տեղափոխում և կատարում ենք մի շարք ծիսական գործողություններ, որոնք բացարձակապես կապ չունեն երկիրը փրկելու հետ», – Տիմոշենկոյի խոսքերն է մեջբերում «112» հեռուստաալիքը:

Ավելի վաղ, իր ֆեյսբուքյան էջում Յուլիա Տիմոշենկոն «դարի խաբեություն» է անվանել գյուղատնտեսության մեջ օգտագործման համար պիտանի ուկրաինական հողերի վաճառքի մասին մշակվող օրենքը: