Կոռուպցիոները և դիլետանտը իրենց «աշխատանքով» միևնույն վնասն են բերում պետական ու հանրային կյանքին

Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալ, և ապրել իր աշխատանքով։

Հաճախ մենք աշխատանքի որակը չափում ենք աշխատավարձով, և դա է արդյունքի բացակայության հիմնական պատճառը։ Ցավալի է, բայց առ այսօր էլ մարդկանց մեծ մասն իր աշխատանքը համարում է ճարահատյալ զբաղմունք կամ ժամանակավոր մի բան։ Շատ քիչ մարդու եմ հանդիպել, ով սիրահարված լինի իր աշխատանքին և ամբողջությամբ ապրի դրանով։

Հաճախ ասում են մեծ աշխատավարձ տվեք մարդուն, և նա կաշխատի ավելի լավ։ Այո՜, եթե մարդը գտնվում է իր ճիշտ տեղում և զբաղվում է իր նախընտրած զբաղմունքով, որի համար ունի բավարար պրոֆեսիոնալիզմ։ Օրինակ՝ եթե մեր այսօրվա պառլամենտի աշխատավարձը նույնիսկ տասնապատկես, միևնույն է, երկրի կյանքում ոչինչ չի փոխվի, այլ պետության կորուստները կտասնապատկվեն։ Իսկ իրական քաղաքական գործիչներին, եթե նույնիսկ զրկես ամեն ինչից, անգամ բանտ նստեցնես՝ միևնույն է իր գործին նվիրված մարդը շարունակելու է աշխատել հանուն նպատակի։

Կոռուպցիոները և դիլետանտը իրենց «աշխատանքով» միևնույն վնասն են բերում պետական ու հանրային կյանքին։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո դիլետանտների դեմ պայքարն ավելի ակնհայտ ու կատաղի է լինելու։

Օրվա խորհրդին համապատասխան երկու մաղթանք ունեմ.

1-ին, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով,

2-րդ, որ աշխատանքը փնտրի մարդուն, և ո՛չ հակառակը։

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում եմ բոլոր իրական աշխատավորների տոնը։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց ցավոք, ոչ բոլորին է հաջողվում…

Опубликовано Artak Zakaryan Пятница, 1 мая 2020 г.